четверг, 22 декабря 2011 г.

Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Տոտենհեմ


Յուրա Մովսիսյանը ''Տոտենհեմ''-ո՞ւմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի համանուն թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է կարիերան շարունակի անգլիական հեղինակավոր Լոնդոնի ''Տոտենհեմ'' թիմում: Ինչպես հայտնում է lifesports.ru-ն, անգլիական թիմի գործակալները հետևել են Մովսիսյանի մասնակցությամբ հանդիպումներին` մասնավորապես, ''Եվրո-2012'' ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա մրցավեճին, որտեղ մեր հարձակվողն իրեն գերազանց է դրսևորել: Մովսիսյանի ներկայացուցիչներից մեկն արդեն իսկ հաստատել է նրա` ''Տոտենհեմ'' տեղափոխվելու մասին լուրը: Նույն աղբյուրի համաձայն, ֆուտբոլային գործակալների կազմակերպությունը, որը շահագրգռված է Մովսիսյանի ''Տոտենհեմ'' տեղափոխվելով, սերտ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ում գտնվող ֆուտբոլային ագենտների հետ: Հենց վերջիններն են խոհուրդ տվել ուշադրություն դարձնել հայ հարձակվողին: ''Յուրան փայլուն մրցաշրջան է անցկացրել և գրավել է բազմաթիվ ակումբների ուշադրությունը: Մովսիսյանի ծառայությունով բացի ''Տոտենհեմ''-ից, հետաքրքրված են էլի մի քանի անգլիական թիմեր: Սակայն այս պահին վաղ է խոսել կոնկրետ տեղափոխության մասին'',- lifesports.ru-ի հետ զրույցում ասել է Մովսիսյանի ներկայացուցիչ Դավիթ Աբրահամյանը:

Комментариев нет:

Отправить комментарий