вторник, 27 декабря 2011 г.

«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՊԵԴՐՈ. ««ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԸ» ՖԻԶԻԿԱՊԵՍ ՇԱՏ ՀԶՈՐ Է»


«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրոն դրական է արտահայտվել «Արքայական» ակումբի մասին՝ նշելով, որ «Ռեալը» ֆիզիկապես շատ ուժեղ հակառակորդ է: Քսանչորսամյա կատալոնյան ֆուտբոլիստն ընդգծել է, որ չպետք է թերագնահատել Մոուրինյոյի թիմին, քանի որ նրանք հանդիսանում են Copa del Rey-ի հավակնորդներից մեկը, և միայն այն ժամանակ կարելի է խոսել, երբ կայանա քառորդ եզրափակիչ հանդիպումը:
«Այոˊ, հնարավոր է հաղթել «Ռեալ Մադրիդին», բայց եկեք գնանք քայլ առ քայլ: Նրանք շատ ուժեղ են ֆիզիկապես, նրանք հզոր հակառակորդ են»,- ասել է Պեդրոն:
Չնայած «Բարսելոնայի» վերջին խաղում տարած 9-0 հաշվով հաղթանակին՝ Պեդրոն համախմբվածության կոչ է արել «Օսասունայի» դեմ գալիք խաղի համար:
«Ես ուրախ եմ վերջին խաղի համար, բայց մենք պետք է մտածենք նաև գալիք խաղի մասին, որը բարդություններ է խոստանում: Մենք գիտենք, որ նպատակին հասնելը դժվար է, բայց մենք կարող ենք անել դա հանգիստ»:

Комментариев нет:

Отправить комментарий