вторник, 20 декабря 2011 г.


Եթե պատահաբար ջնջել եք որոշ ֆայլեր համակարգչի կոշտ սկավառակից կամ USB կրիչից, ապա պետք չի այդ ֆայլերը համարել կորած: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է վերականգնել ջնջված ֆայլերը: Այսօր կուսումնասիրենք Handy Recovery ծրագիրը: Ծրագիրը թույլ է տալիս վերականգնել ցանկացած տիպի ջնջված ֆայլ FAT12, 16,32, NTFS և NTFS 5 ֆայլային համակարգերից: 

1. Բացեք ծրագիրը և նշեք այն սկավառակի (կրիչի) տառը, որտեղից ջնջել եք ֆայլերը:
2. Սեղմեք Анализ կոճակը:3.Գործողության ավարտից հետո ձախ կողմից նշեք թղթապանակը: Աջ կողմում նշեք այն ջնջված ֆայլերը, որոնք ցանկանում եք վերականգնել:4. Սեղմեք Recover:



5. Բացված պատուհանում նշեք այն թղթապանակը, որտեղ պետք է ֆայլերը տեղադրվեն: 6. Եթե հարցնում է ֆայլերի անուններ փոխել, ապա սեղմեք Rename:
Այսպիսով ֆայլերը վերականգնվեցին 5-րդ կետում նշված թղթապանակի մեջ:


Комментариев нет:

Отправить комментарий