суббота, 24 декабря 2011 г.

Ինչպես YouTube-ում տեսնել ընթացիկ երգի բառերը: By Arssoft


Մենք արդեն խոսել ենք, թե ինչպես կարելի է տեսնել համակարգչի մեջ գտնվող երգերի բառերը երգի հետ համընթաց: Սակայն ինչպես անենք, եթե այդ երգը գտնվում է ոչ թե մեր համակարգչի մեջ, այլ YouTube կայքում: Դրա համար նպատակահարմար է օգտագործել Google Chorme-ի
Youtube Music Video Lyrics ավելացումը:
1. Բացեք Google Chrome ծրագիրը
2. Այցելեք հետրյալ կայքը
3. Սեղմեք Install:
Որից հետո ավելացումը կներբեռնվի ձեր համակարգչի մեջ և Google Chrome-ի մեջ կավելանա համապատասխան կոճակը: YouTube-ում երգ լսելու ընթացքում այդ կոճակը սեղմելով կտեսնեք երգի բառերը:

Комментариев нет:

Отправить комментарий